Բայդենը չեղյալ է հայտարարում WeChat- ը և TikTok-ն արգելելու մասին Թրամփի հրամանները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետ է կանչում մի շարք հրամանագրեր, որոնք ուղղված են WeChat և TikTok հավելվածների ներբեռնումներն արգելելուն: Նա նաև առևտրի նախարարությանը հանձնարարել է վերագնահատել դրանց հետ կապված անվտանգության հնարավոր խնդիրները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել էր արգելել նոր օգտատերերին ներբեռնել այս ծրագրերը և արգելափակել մի շարք այլ տեխնիկական գործարքներ, ինչը, ըստ չինական TikTok-ի և WeChat-ի, իրականում կնշանակեր ԱՄՆ-ում հավելվածների օգտագործման արգելք: Դատարաններն արգելափակել էին Թրամփի այս հրամանագրերը, որոնք այդպես էլ երբեք ուժի մեջ չմտան:
Բայդենի նոր հրամանագիրը վերացնում է ոչ միայն WeChat-ի և TikTok-ի արգելքները, այլև հունվարյան հրամանագիրը, որի նպատակն ուղղված էր ութ այլ հաղորդակցական և ֆինանսական ծրագրերի:
Ըստ Սպիտակ տան խոսնակի, զուգահեռ ստուգումներ են ընթանում ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, որոնք կարող են առաջանալ TikTok-ի օգտագործմամբ: