ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվայում Լավրովի հետ կքննարկի ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության վրա ազդող հարցերը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հունիսի 21-24-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այցի ընթացքում նա նախատեսում է հանդիպումներ ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության, ՀԱՊԿ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել 2021 թվականի միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովին: Այս մասին Tass-ին ասել է ԵԱՀԿ քարտուղարությունը։
«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը հունիսի 21-24-ը կայցելի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանք կքննարկեն ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության վրա ազդող հարցերի լայն շրջանակ: Նա նաև կհանդիպի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության հետ, ՀԱՊԿ ներկայացուցիչների հետ, կմասնակցի Մոսկվայի IX միջազգային անվտանգության խորհրդաժողովին և կհանդիպի Ռուսաստանի կանանց միության հետ»,- ասել է միջազգային կազմակերպության ծառայությունը:
Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար 2020 թվականի դեկտեմբերին։
Հունիսի 22-24-ը տեղի կունենա միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան