ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Նա այսօր հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Ավելի վաղ դեսպանությունից հայտնել էին, որ նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։
Հիշեցնենք, որ նախան ՀՀ այցելելը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը եղել է Վրաստանում և Բաքվում: