Երևանում անցկացվելու է դուդուկի փառատոն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 9-ին մեկնարկելու է Երևանի դուդուկի առաջին փառատոնը: Երեք օր շարունակ ցուցադրելով այս եզակի գործիքի գեղեցկությունը՝ Երևանի Դուդուկի փառատոնը նպատակ ունի պահպանել և խթանել այս երաժշտության ժառանգությունը: Այս մասին Panorama.am-ին հայտնում են արվեստի կենտրոնից:
Երևանի դուդուկի փառատոնը ներկայացնում է Music of Armenia-ն և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Կազմակերպիչները վստահ են, որ Երևանի Դուդուկի փառատոնն առավել կխթանի դուդուկի կարևորությունը և կապահովի հարթակ տեղական և միջազգային դուդուկահարների և հանրության համար՝ ավելին սովորելու գործիքի մասին և լիովին վայելելու դուդուկի հարուստ և բազմակողմանի երաժշտությունը:
Փառատոնի բացման համերգին ելույթ է ունենալու Գեորգի Մինասովը և Դուդուկների համույթը:
Հոկտեմբերի 10-ին փառատոնի շրջանակում ելույթ է ունենալո Էմմանուել Հովհաննիսյանը և Emotion խումբը:
Հոկտեմբերի 11-ին՝ փառատոնի փակման համերգին, ելույթ կունենա Նորայր Քարտաշյանը և Մենուա խումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում