«Ժողովուրդ». Ինչու է կասեցվել Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կասեցվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Ըստ կոմիտեի՝ կասեցվել է քրեական գործը, հետմահու նշանակվել է դատագոհեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, քրեական գործը կկարճվի: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին ոստիկանապետի հարազատները, մասնավորապես՝ Հայկ Հարությունյանի եղբորորդին, մշտապես գործով հետաքրքրվում էր և միջնորդություններ էր ներկայացրել Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաև, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալլեյտենանտ Արարատ Մահտեսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: