Պետք է ծառը հատվի, նորը տնկվի, դա է զարգացումը․ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզում է։ Իջևանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նա նախ հիշեցրեց կուսակցության կարգախոսը՝ «Անվտանգ հայրենիք», այնուհետև ասաց․
«Այսօր առանց անվտանգ հայրենիքի չենք կարող ոչինչ անել։ Այսօր ցանկացած օր լսում ենք՝ սահման խախտեցին, գողացան զինվորին, հովիվին, դրան պետք է վերջ տրվի»։
Ծառուկյանը խնդրի լուծումը տեսնում է միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ։
«Ռուս բարեկամների հետ նոր փաստաթուղթ պետք է ստորագրենք՝ ռազմաքաղաքական։ Հայ և ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահեն, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի, լարված չլինի։ Դուք տեսաք մայիսի 9-ին բացեցինք եղբայրական հուշարձան՝ հայ և ռուս զինվորը միասին։ Միայն այդպես կարող ենք անվտանգությունը պահել։ Այդ ժամանակ ոչ մի ճանճ չի կարող շարժվել, բոլորս էլ վստահ ենք՝ այդ ժամանակ անվտանգ ու ապահով կլինենք»,- հայտարարեց նա։
Ըստ Ծառուկյանի, հիմնական լուծումը սա է, որը քննարկման ենթակա չէ։ Նրա խոսքով՝ անվտանգության խնդիրները լուծելուց հետո միայն կարելի է մտածել տնտեսության զարգացման մասին։
«Տավուշի մարզը զբաղվում է գյուղատնտեսությամբ, տուրիզմով և փայտամշակմամբ։ Նայում ենք անծայրածիր անտառներ են։ Ոչ մի ոլորտ լիարժեք չի գործում, ժողովուրդ ջան»,- ասաց ԲՀԿ առաջնորդն ու պարզաբանեց․
«Պետք է ծառը հատվի, նորը տնկվի, դա զարգացում է։ Քամուց ծառերը կոտրվել են, թափվել են, 100-200 տարեկան են, որ նորը տնկվի, հները կհանեն, մարդկանց ապրելու հնարավորություն պետք է տան, ապրելու։ Չլինող խնդիր չկա, պետք է ոլորտից հասկացող լինի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան