«Մոսկվան հանդես է գալիս հումանիտար հարցերի լուծմամբ՝ ներառյալ գերիների վերադարձն առանց որևէ նախապայմանի»
Ռուսաստանը նշանակալի ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան շրջանում ականազերծման գործընթացում։ Այս մասին հունիսի 10-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք առաջընթաց կա՞ Բաքվին ականադաշտային քարտեզներ տրամադրելու հարցում:
«Տարածքների ականազերծման խնդիրը ամենավտանգավորներից է և դժվար է վերացնել ցանկացած զինված հակամարտության հետևանքները: Եվ Ռուսաստանը նշանակալի ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականազերծման գործընթացում:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, ռուս խաղաղապահների ջանքերով, հայտնաբերվել է շուրջ 26 000 պայթուցիկ օբյեկտ, մաքրվել է ավելի քան 2000 հա տարածք, ստուգվել են ավելի քան 2 000 շենքեր և 650 կմ ճանապարհներ: Նմանատիպ միջոցառումներ է իրականացվում նաև Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, և հունվարի 4-ից, ադրբեջանական կողմի հետ համաձայնության գալով, ռուս մասնագետները ուսումնասիրել են ավելի քան 550 հա տարածք և վնասազերծել շուրջ 18000 պայթուցիկ օբյեկտ Աղդամի շրջանում: Նրանք նաև պատրաստել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորների խումբ»,- ասել է նա:
Զախարովայի փոխանցմամբ՝ Երևանի և Բաքվի հետ կանոնավոր շփումների ընթացքում, այդ թվում` ամենաբարձր մակարդակներում, Մոսկվան կոչ է անում համագործակցել ականազերծման հարցերում՝ ներառյալ ականազերծված դաշտերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:
«Թեման քննարկվել է մայիսի առաջին տասնօրյակում Ռուսաստանի արտգործնախարարի Երևան և Բաքու կատարած այցերի ընթացքում: Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կարագանա: Մենք հետևողական ենք, որ բոլոր մարդասիրական բնույթ ունեցող խնդիրները՝ ներառյալ ռազմագերիների վերադարձը, կալանավորված անձինք, մահացածների մարմինները, անհետ կորածների ճակատագրի պարզումը և շատ ու շատ այլ խնդիրներ լուծվեն՝ համապատասխան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների։ Եվ որ այս ամենը հնարավորինս արագ կատարվի՝ առանց որևէ նախապայմանի»,- ավելացրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին