Երբ հեռանում էի 2008 թ-ին, երկրի 90%-ից ավելին գազաֆիկացված էր և շատ ավելի առաջ էինք, քան Ռուսաստանը. Ռոբերտ Քոչարյան
«Երբ ես պաշտոնը ստանձնեցի, Հայստանում ունեինք 8 հազար բաժանորդ, իսկ երբ հեռանում էի 2008 թվականին մենք ունեինք 480 հազար բաժանորդ, երկրի 90%-ից ավելին գազաֆիկացված էր և շատ ավելի առաջ էինք քան Ռուսաստանը»,- Ծաղկահովիտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ լսելով գազաֆիկացման մասին բնակիչների բարձրացրած հարցադրումը:
Տեղեկանալով, որ համայնքում 5 հազար բնակիչ դեռ չունի բնական գազ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդը հայտնեց, որ իր նախագահության տարիներին գազաֆիկացումն արագ տեմպերով էր առաջ գնացել և չգիտի, թե ինչու է հետագայում այն դանդաղել և ենթադրեց, որ այն կարող է կապված լինել 2009 թվականին գազի գնի թանկացման հետ:
Անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին՝ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ դրանք պետք է կահավորվեն, փշալարերով ապահովվեն, որպեսզի ընտանի կենդանիները չանցնեն սահմանը:
«Ես գտնում եմ, որ մենք շատ արագ նաև այդ սահմանին պետք է բավարար խտություն ձևավորենք, հակառակ դեպքում մենք ամեն քայլափոխի ունենալու ենք վտանգավոր պահեր»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները. Ռոբերտ Քոչարյանը՝ եզդի ժողովրդին
- Փաշինյանը ներկայում գտնվում է հիստերիայի մեջ, որն ուղեկցվում է ոգելից խմիչքներով և ոչ նորմալ հոգեկան վիճակով. Վահե Հակոբյան
- Պատերազմ չպետք է սկսվեր, եթե սկսվել էր, ապա մենք չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան