Քաղաքական 16:56 10/06/2021 Հայաստան

Մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները. Ռոբերտ Քոչարյանը՝ եզդի ժողովրդին

«Ճակատագրական պահ է երկրի համար, մենք եկել ենք ձեր մոտ ասելու, որ մենք որպես քաղաքական թիմ, ընտրություններին մասնակցող դաշինք, պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնելու երկրի ապագայի համար»,- Ալագյազ եզդիաբնակ համայնքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ գործով արդեն ապացուցել են՝ ի վիճակի են առկա հարցերին լուծում տալ, երկիրն առաջ տանել, արժանապատիվ խաղաղություն հաստատել:



Երկրորդ նախագահը շեշտեց, որ երբ խոստանում է տնտեսական զարգացման մասին, նկատի չունի դանդաղ զարգացումը, այլ ավելի շուտ խոսում է շատ արագ՝ երկնիշ տնտեսական աճի մասին, որը ապահովել է իր պաշտոնավարման 10 տարվա ընթացքում: 

Ընդգծելով, որ իր նախագահության ընթացքում արձանագրվել է տնտեսության 10-14 % աճ, իսկ այսօր առկա է 7.5 % անկում՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Թվում է, թե այդ տոկոսները բան չեն ասում, բայց դրանք ամեն օր ձեր կյանքում զգացնել են տալիս, զգացնել են տալիս ձեր սառնարանի պարունակության վրա, ձեր գրպանի վրա, երբ ամեն անգամ շուկա գնալուց հետո ստուգում եք, թե ձեր գրպանում ի՞նչ է մնում, կամ չի մնում, կամ նույն գումարով ինչքա՞ն ապրանք եք կարողանում գնել: Մենք գալիս ենք այդ հարցերին ռադիկալ լուծում տալու համար»:

Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ այն ծավալի ճանապարհաշինությունը, որը եղել է իր պաշտոնավարման տարիներին, երբեք չի եղել:

«Հիմա իշխանությունները սիրում են ասել, որ ասֆալտ են անում, բայց դեռ շատ հեռու են այն ծավալներից, որը մենք էինք անում»,- հայտնեց Քոչարյանը և հավելեց, որ իր պաշտոնավարման տարիներին շինարարության 22-29% աճ էր ապահովվում, ինչը նշանակում էր, որ երկրում աշխուժություն է եղել:

Ընդգծելով, որ տնտեսությունը վերականգնելու համար ռեսուրսները կան և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ այն ուժն են, որ ի վիճակի է ապահովել ներդրումային ծրագիր, քանի որ իրենք վստահություն են վայելում խոշոր ներդրողների կողմից և ունեն վարչական հմտություն ծրագրերն իրականացնելու համար:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Հայաստանում կա 3 խոշոր ճգնաժամ՝ անվտանգության, տնտեսության և կառավարելիության:

«Կառավարման ճգնաժամն, իմ կարծիքով, ամենից արագ լուծվողներից մեկն է, բայց նաև այս իշխանությունների համար չլուծվող հարց է, քանի որ չգիտեն, թե ինչ է կառավարումը: Ուղղակի գլուխ չեն հանում, կարծես մի բարդ մեքենա են տվել, այս ու այն կողմից բզում են մեքենան տեղից չի շարժվում, ու չեն էլ կարող սովորել, այդ շնորհքը չունեն»,- հայտարարեց դաշինքի առաջնորդը:

Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ Հայաստանում շատերի համար պարզ չէ եզդիների ավանդույթները, այդ պատճառով էլ հայ ժողովուրդը իր կողքին ապրող փոքրամասնությունների մասին ավելի շատ պետք է իմանա:

«Դուք հայկական մշակույթը լավ եք ճանաչում, բայց հայերս ձերը լավ չենք ճանաչում, իսկ քանի որ երկիրը մեկն է, մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները»,- ընդգծեց Քոչարյանը և խոստացավ, որ այդպիսի առաջարկություններով հանդես կգա և այդ առումով ճշգրտումներ կլինի նաև դպրոցների ուսումնական ծրագրերում:

Նա նկատեց, որ երբ պատերազմ է, եզդի երիտասարդները զորակոչվում և պայքարում են ընդհանուր երկրի համար և անհրաժեշտություն կա, որ հայ ժողովուրդը մի փոքր ուրիշ աչքերով նայի իր կողքին ապրող փոքրամասնություններին:

«Մենք ասում ենք, որ եղածների մեջ մենք ամենամեծ հնարավորությունները, փորձ, գիտելիքներ ունեցողներն ենք և մեկ անգամ արդեն ապացուցել ենք, թե ինչի ենք ունակ՝ մնացածը ձեզանից է կախված, ժողովուրդ ջան»,- խոսքն ավարտեց Ռոբերտ Քոչարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}