Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել ընտրություններին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց՝ գրանցումը ճանաչել անվավեր:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում ԿԸՀ-ն փաստում է, որ դրանցում կան հակասական բովանդակությամբ փասաթղթեր: Տ.Արզաքանցյանի ներկայացրած փաստաթղթերով չապացուցվեց, որ վերջին 4 տարիներին նա մշտապես բնակվել է Հայաստանում. Արզաքանցյանը Հայաստանից բացակայել է փաստաղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005-ը։
Տ.Արզաքանցյանը տեղեկանք է տրամադրել Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում սովորելու մասին, ինչի պարագայում իր բացակայությունը երկրից հարգելի է համարվում, սակայն տեղեկանքում առկա են եղել անճշտություններ, մասնավորապես, տարեթվերի հետ կապված:
«Երկու տեղեկանքներում առկա կնիքների էսքիզն ակնհայտորեն տարբերվում է Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտորի 07.06. 2021 թ. գրության կնիքի էսքիզից»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Տ. Մուկուչյանը պարզաբանեց Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածը, որի 3-րդ մասը սահմանում է՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով նա չունի ընտրվելու իրավունք:
Տիգրան Արզաքանցյանը վարչական դատարանում կարող է բողոքարկել ԿԸՀ որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն քննարկելու է Արզաքանցյանի գրանցման հարցը
- Բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները․ Տիգրան Արզաքանցյան
- Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
- Արզաքանցյան. Թուրքն էնքան է հաբրգել, որ մեր զինվորին ասում՝ տարեք հեռախոսս լիցքավորեք, բերեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան