Ընտրությունների նախաշեմին կառավարությունը որոշեց չքանդել «Դոլմամա» ռեստորանի շենքը
Կառավարությունն այսօր որոշեց մայրաքաղաքում նախկինում գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից հանել Պուշկինի 4 տունը, Պուշկինի 8-ը, Պուշկինի 10-1-ը և 6ա հասցեներում գտնվող շինությունները:
Զեկուցելով նախագիծը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ սեփականատերերի համար հնարավորություն կստեղծվի այդ մշակութային արժեք հանդիսացող շենքերի պահպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններ իրականացնել:
«Սեփականատերերի համար կստեղծվի իրենց պատկանող գույքի կարգավիճակի վերաբերյալ իրավական որոշակիություն և կապահովվի դրանց կապակցությամբ քաղաքացիական շրջանառության բնականոն վիճակի վերականգնումը»,-հատնեց Ղուլարյանը:
Նրա ներկայացմամբ՝ նախագծով կիրականացվի փաստացի գոյություն ունեցող հարաբերությունների իրավական կանոնակարգում, կապահովվի հուշարձան շենքերի պահպանմանն ուղղված սեփականատերերի պարտավորությունների կատարումը։
Փոխվաչապետ Տիգրան Ավինյանը շտապես տեղեկացնել, որ խոսքը վերաբերում է նաև «Դոլմամա» ռեստորանի շենքին:
Հարակից հրապարակումներ`
- 2021 թվականի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ
- Թույլտվությունների տրամադրման ժամկետները 1-2 օրով կրճատելու նախագծերի փաթեթը կառավարության նիստի զեկուցվող հարցն էր
- Կառավարությունն այսօր կորոշի անհրաժեշտության դեպքում պատգամավորների հարցերին բանավոր չպատասխենել