Արթուր Վանեցյան. Թող փորձեն
«Գլուխները պատով կտան, թե վենդետաներ կիրականացնեն։ Չեն կարող, թույլ չենք տալու»,-Կապանում բնակիչների հետ հանդիպմանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին, հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, մի շատ կարևոր հանգամանք կա, այն մարդը, որ հնչեցնում է սպառնալիքները, այսօր ներկայացնում է Հայաստանը, զբաղեցնում է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռը։
«Նրա հայտարարությունները՝ անհեթեթ ու անպատասխանատու, սպառնալիքներն ուղղակի անթույլատրելի են։ Ասում է՝ վիզները կկտրենք, ատամները կջարդենք, գլուխներդ պատով կտաք, դուք ո՞վ դառաք, որ Հայաստանի ներսում մեր քաղաքացիներին սպառնաք։ Էդքան ուժեղ եք, գնացեք Ալիևին պատասխան տվեք, երբ թուրքը գալիս է, մտնում է մեր սահման, մեր զինվորին ծեծում է, ինչի՞ չի պատասխանում»,- ասաց Վանեցյանը՝ ընդգծելով, որ Նիկոլի ու Հայաստանի հասցեին Ալիևի հնչեցրած վիրավորանքներին ընդդիմությունն է իշխանության փոխարեն պատասխանում։
Անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի կամ ընտրությունների մասնակից այլ ուժերի կողմնակիցների անվտանգությանը, ապա Վանեցյանը զգուշացրեց՝ թող փորձեն ՀՀ որևէ քաղաքացու սպառնան կամ նրանց նկատմամբ ուժ կիրառեն, լավ հետևանքներ չեն լինի Փաշինյանի համար։
Հարակից հրապարակումներ`
- Այս մարդիկ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ. Սերժ Սարգսյան
- Խաչիկ Գալստյան. Նախկին նախագահներից որևէ մեկի օրոք Հայաստանն այսքան նվաստացած չի եղել
- Մոսկվայում Արթուր Վանեցյանը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ
- Խաչիկ Գալստյան. Միայն Վանեցյանն էր, որ մեկնեց Արցախ՝ այդպիսով ուղերձ հղելով թե աշխարհին, թե համայն հայությանը
- Իմ հիշեցումից հետո հերոս Աշոտիկից փորձում էին կերտել նահատակ Աշոտիկ. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան