Բլինքեն. Իրանի միջուկային ծրագիրն արագ է առաջ գնում
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Թեհրանը արագ տեմպերով ընդլայնում է իր միջուկային ծրագիրը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Չորեքշաբթի օրը Էնթոնի Բլինքենը հայտարարել է.«Իրանի միջուկային ծրագիրը արագ տմպերով առաջ է ընթանում: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ՀԳՀԾ-ից դուրս գալը և հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանումը Իրանին խրախուսեց բարձր տոկոսներով հարստացնել ուրանը և արտադրել ավելի արդիական ցենտրիֆուգներ»:
Մյուս կողմից ազգային անվտանության հարցերով Սպիտակ Տան խորհրդատու Ջեյք Սալիվանը կառուցողական է որակել Վիեննայում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը, ասելով.«ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը լավ առիթ է ՀԳՀԾ-ի շուրջ բանակցելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա