Դավիթ Սանասարյան. Փաշինյան, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե ով է շեղվել հեղափոխական օրակարգից
«Ինքնիշխան Հայաստան» ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի։
«Տարբեր լրատվամիջոցներից բանավեճերի առաջարկ ենք ստանում. ասեմ, որ բանավեճի իմաստ կա Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իրենք պետք է պատասխան տան արածների ու չարածների համար: Մնացածից շատերին հարգելով հանդերձ՝ բանավեճ չունեմ մեծ հաշվով:
Նիկոլ Փաշինյան, Քոչարյանի հետ ձեր դուելը հետո կանեք, չեն գալիս հետդ բանավեճի, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե «Մերժիր Սերժին» և «Իմ Քայլը» հեղափոխական շարժումներից ով է շեղվել հեղափոխական օրակարգից:
Սպասում եմ»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան