Եվրախորհրդարանը հաստատեց COVID վկայագրերը
Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ աջակցեց Եվրամիությունում կորոնավիրուսի թվային սերտիֆիկատի ներդրմանը: Ակնկալվում է, որ փաստաթուղթը թույլ կտա նրանց, ովքեր պատվաստված են, ազատորեն տեղաշարժվել եվրոպական երկրների միջև` առանց COVID-19-ի լրացուցիչ հետազոտություններ անցնելու և ճանապարհորդությունից հետո կարանտինում մնալու: Այս մասին գրում է Euronews-ը։
«Երեկ կայացած 2-րդ քվեարկության արդյունքները հետևյալն են. հաստատվում է ԵՄ թվային վկայականը COVID-ի համար, հաստատվում են 2-րդ և 3-րդ ուղղումները», - ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Դեյվիդ Սասոլին:
Խոսքը գնում է պատվաստանյութերի մասին, որոնք կենտրոնացված հաստատվել են ԵՄ-ում, բայց անդամ պետությունները իրավունք կունենան ինքնուրույն ճանաչել այլ դեղամիջոցներ: Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո:
Փաստաթուղթը պարունակում է տվյալների երեք տարբերակ. տեղեկատվություն COVID-19-ի դեմ պատվաստանյութի մասին, բացասական PCR թեստի կամ հիվանդացության և իմունիտետի առկայության մասին:
Համակարգը գործարկվում է հուլիսի 1-ից, բայց այն արդեն աշխատում է փորձնական ռեժիմում։ Ավելի քան մեկ միլիոն եվրոպացիներ ստացել են կորոնավիրուսի սերտիֆիկատ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան