2021 թվականի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ
«2021 թվականի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»,-գործադիրի նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Նրա խոսքով թոշակները կանխիկ եղանակով կշարունակեն ստանալ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կամ 70 տարին լրացած թոշակառուները, ինչպես նաև այն լիազորագրով ստացող 14 տարին չլրացած անձը:
Նախարարի տեղակալը հայտնեց, որ սա իրականացվելու է քաղաքացու սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով՝ սահմանված ծառայությունների մատուցման օրինակելի ակտի հիման վրա:
Ըստ Ստեփանյանի՝ Ազգային օպերատորի դեպքում պայմանագրի որևէ օրինակելի ակտ սահմանված չէ և նախագծով նաև այդ ձևն է սահմանվում:
«Եթե քաղաքացին կցանկանա թոշակը ստանալ Ազգային օպերատորից, ապա պետք է նրա հետ կնքի հաշվի բացման պայմանագիր և այդ մասին հավաստող տեղեկանքը ներկայացնի կենսաթոշակ ապահովող ստորաբաժանմանը»,-նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ եթե քաղաքացին մինչև 2021 թվականի հուլիս չի կատարում վճարողի ընտրություն ապա ծրագիրը ինքնաշխատ եղանակով է ընտրում վճարողին, սակայն թոշակառուները հնարավորություն ունեն մինչև հունիսի 23-ը դիմել իրենց ցանկացած բանկը, վերջինս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում կներկայացնի թոշակառուի մասին անհրաժեշտ տեղեկությունը, որից հետո դիմողը կկարողան թոշակն ստանալ այդ բանկից:
Հարակից հրապարակումներ`
- Թույլտվությունների տրամադրման ժամկետները 1-2 օրով կրճատելու նախագծերի փաթեթը կառավարության նիստի զեկուցվող հարցն էր
- Կառավարությունն այսօր կորոշի անհրաժեշտության դեպքում պատգամավորների հարցերին բանավոր չպատասխենել