Պետական ինստիտուտներ քանդած էակը խոսում է պետական կառավարումից․ Իշխան Սաղաթելյան
Այս ընտրությունները մեր ժողովրդի համար պետություն ունենալու և չունենալու ընտրություն է։ Այս մասին Աշտարակում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ գործիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այս մասին անընդհատ ասում են և դա չափազանցություն չէ, դա է իրականությունը։
«Հունիսի 20-ին պետք է ազատվենք այս չարիքի իշխանությունից։ Այս դավաճանների խմբակն այս օրերին ընկած Հայաստանի գյուղերը, մարզերը, փորձում է մեր հասարակությանը համոզել, քվեն խնդրել, որպեսզի կրկին վերարտադրվեն։ Օրվա մեջ այնքան սուտ են ասում, որ եթե մենք որևէ բան չհասցնենք, մենակ դրանց ստերին հերքումով զբաղվենք, ժամանակը չի հերիքի»,- հայտարարեց նա։
Որպես հիմնավորում խոսքերի՝ Սաղաթելյանը բերեց ամենաթարմ օրինակը, որն արձանագրել է այսօր։
«Կապիտուլյանտն ասում է՝ իր կառավարման տարիներին ավելի շատ զենք են առել, քան նախորդ 20 տարվա մեջ։ Այսինքն՝ պատկերացրեք կեղծիքի չափն ու ստերի մեծությունը։ Ինքն աչքի է ընկել ՍՈւ-30-երի գնմամբ, որը պատերազմի ընթացքում հրթիռ չի ունեցել։ Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար այս դավաճանը պետք է պատասխան տա։ Պետական ինստիտուտներ քանդած էակը խոսում է պետական կառավարումից։ Մեր երկիրն անտերության է մատնված։ Արդեն 15 օր է ՀՀ-ն ԱԳ նախարար չունի, տեղակալներ չունի։ Սա է մեր երկրի վիճակը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան