Խաչիկ Գալստյան. Նախկին նախագահներից որևէ մեկի օրոք Հայաստանն այսքան նվաստացած չի եղել
«Հայաստանի բոլոր նախկին նախագահների օրոք Հայատանին երբևիցե չի ներկայացվել ավելի վատթար փաստաթուղթ, քան մենք ունեցանք 44-օրյա պատերազմից հետո։ Երբևիցե որևէ նախագահի օրոք Հայաստանը նման նվաստացած իրավիճակում չի հայտնվել, Արցախն այսպես անպաշտպան ու լքված չի եղել»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանը՝ պատասխանելով երեկ ՀՀ երրորդ նապագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը ՔՊ-ականների արձագանքի մասին հարցին։
Նա ընդգծեց՝ սա է Փաշինյանի ղեկավարման երեք տարիների թողած ժառանգությունը։
«Անցած երեսուն տարիների ընթացքում ձևավորվել էր ինստիտուցիոնալ բազա ու հնարավորություններ, կարողություններ։ Ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը՝ դու առնվազն պարտավոր էիր հաշվի առնել, նստել կլոր սեղանի շուրջ, իրար գլուխ հավաքել»,-ասաց Գալստյանն ու հիշեցրեց ԼՂ խնդրի բանակցությունների վերաբերյալ նախկին նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունները, ըստ որոնց, Լևոն Տեր-Պետրոսյանը չի ասել նրան որևէ բան, որ ինքը չգիտեր կամ էլ երկրորդ և երրորդ նախագահների հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում։
«Մոլագարի մոլուցքով տառապող, իրեն ամենագետի տեղ դնելով, տարրական գիտելիքներ չունենալով հայ ազգի համար ամենակենսական հարցի՝ ԼՂ հարցի դետալներից, իրեն, խոստովանել է, գժի տեղ դնել, իր սեփական կետիվ բանակցություններն առաջ տանել, մենք տեսանք, թե ինչ եղավ։ Սա նշանակում է, որ երկրի ղեկին էր մարդ, որ չփլախ էր դիվանագիտությունից, որ չմո էր մարդկային հարաբերություններից, չտես էր որկրամոլության մեջ»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում Արթուր Վանեցյանը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ
- Խաչիկ Գալստյան. Միայն Վանեցյանն էր, որ մեկնեց Արցախ՝ այդպիսով ուղերձ հղելով թե աշխարհին, թե համայն հայությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան