Կառավարությունն այսօր կորոշի անհրաժեշտության դեպքում պատգամավորների հարցերին բանավոր չպատասխենել
Կառավարությունն ի թիվս 41 չզեկուցվող հարցերի այսօր որոշում կընդունի մերժել ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի, Թագուհի Թովմասյանի և Գոռ Գևորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Պատգամավորներն առաջարկում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածում կատարել փոփոխություն և լրացումներ՝ արդյունքում նախատեսելով, որ Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող ԱԺ յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պարտադիր կերպով պետք է մոտենան Ազգային ժողովի ամբիոնին և բանավոր պատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին կամ բանավոր ներկայացնեն հիմնավորում՝ պատգամավորների բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին:
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, ըստ որի՝ նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը պատշաճ չափով հիմնավորված չէ և կառաջարկի նախագծով քննարկվող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Գործադիրի լիազորությունները ժամանակավոր կատարող մարմնի այսօրվա նիստի օրակարգային 45 հարցերից զեկուցվող են միայն 4-ը: