Պատկերացնո՞ւմ եք՝ իշխանությունը քննարկում ԵՊՀ-ի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող Սև շենքը հյուրանոց դարձնելու առաջարկը. Կառլեն Խաչատրյան
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը գրում է.
«Մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ իշխանությունը ուզում է վաճառել բուհերի շենքերը։ Երբ որոշ համալսարանականներ ընդվզեցին, ասեցին, թե սխալ ենք հասկացել, նպատակը վեհ է, ունենալու ենք աշխարհում նմանը չունեցող ակադեմիական քաղաք և այլն։ Ավելին՝ մեզ մեղադրում էին կեղծ լուրեր տարածելու մեջ։
Հիմա ամենաշոկայինը․ ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցմանը, ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը հաստատում է, որ ԵՊՀ-ի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող, Աբովյան փողոցի վրա գտնվող հայտնի ՍԵՎ ՇԵՆՔԻ վաճառքի հարցը քննարկման փուլում է:
Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ քննարկում են ԵՊՀ-ի մասնաշենքը հյուրանոց դարձնելու առաջարկը։
Հիմա գոնե պարզ է չէ՞, թե ԵՊՀ-ում ինչու են կառավարման ճգնաժամ ստեղծել, ինչու համալսարանը ավելի քան 2 տարի է ընտրված ռեկտոր չունի, ինչու հոգաբարձուների խորհուրդ չունի, ինչու իրենց թեկնածուին հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել չկարողանալուց հետո, ոչ միայն լուծարեցին հոգաբարձուների խորհուրդը, այլև նախաձեռնվեց հոգաբարձուների խորհրդում համալսարանի ներկայացուցիչների քանակի անհամաչափ նվազեցման ԱՊՕՐԻՆԻ գործընթաց։
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ և բազմաթիվ նվիրյալ համալսարանականների դիքորոշումը․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՈՐԲԻ ԳԼՈՒԽ ՉԷ, ՈՐ ՈՎ ԻՆՉՊԵՍ ՈՒԶԵՆԱ ԽՈՒԶԻ»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները պատրաստվում են վաճառել ԵՊՀ-ի որոշ հատված
- ԵՊՀ Ուսանողական խորհուրդը հրաժարվում է մասնակցել Հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին
- Կառավարության նման գործելաոճը ուղղակի միջամտություն է ԵՊՀ կառավարման գործառույթներին. հայտարարություն
- Միհրան Հակոբյանը փակագծեր է բացում՝ ինչո՞ւ էին հետապնդում ու վարկաբեկում ԵՊՀ նախկին ռեկտորին
- ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ Դումանյանին
- «Լավ, եկեք դիալոգի չվերածենք, հա». Դումանյանը հանդիպում է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին
- ԵՊՀ ԳԽ-ն կվիճարկի ՀՀ կառավարության որոշումը
- Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան
- Իշխանությունները զգացին՝ կարող է իրենց նպատակն ուշանա, այդ պահին հենց այդ որոշում կայացրեցին. ԵՊՀ արհմիության ղեկավար
- ԵՊՀ-ում ճգնաժամ չկա, կառավարությունն է ստեղծել ճգնաժամ, ինչպես երկրում է ստեղծել. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
- ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- «ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը»
- Հայկական արբանյակ ունենալու համալսարանական ծրագիրը վերջնականապես չեղարկվել է Փաշինյանի կառավարության կողմից. ԵՊՀ խոսնակ
- «Փաստ». Իշխանությունները պատրաստվում են բավական կոշտ մեթոդներով ազատվել նախկին համակարգի ներկայացուցիչ համայնքապետերից