Ո՞վ կա «Հանրապետության» ցուցակում. Մեկը՝ Ֆաբերլիկից, 44-ը՝ չաշխատող
«Հանրապետություն» կուսացության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված ցուցակում 103 թեկնածու է ներկայացված։ Չգրանցված թեկնածուներ չկան։
Առաջին եռյակում են՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով առավել հայտնի է որպես սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, երկրորդ տեղում հայտնի իրավաբան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է, երրոդ տեղում՝ Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն է։ Նրանք բոլորն էլ «Հանրապետություն»-ից են։
Այս ցուցակում ընդգրկված է հայտնի գործարար, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը։ Նա անկուսակցական է։ Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներից 77-ը «Հանրապետություն» կուսակցությունից են, 26-ը՝ անկուսակցական։
Այս ցուցակում կան ուսուցիչներ, անհատ ձեռներեցներ, փաստաբան, հաշվապահ, բժիշկներ և այլ մանսգիտություն ու աշխատանք ունեցող անձինք։ Օրինակ ցուցակի 96-րդ հորիզոնականում գտնվող թեկնածուի անվան դիմաց որպես աշխատանքի վայր նշված է «Ֆաբերլիկ»։
Թեկնածուների մի զգալի մասը՝ 103-ից 44-ը չեն աշխատում։ Թեկնածուների աշխարհագրությունն էլ լայն չէ, մեծ մասը Երևանից են, մի քանիսը՝ Արարատից, մեկ-երկուական թեկնածուներ Տավուշից, Կոտայքից, Արագածոտնից, Լոռիից, Վայոց Ձորից։
Ուշագրավ է, որ ցուցակում չկան թեկնածուներ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից, որոնց բնակիչներն այսօր կանգնած են անվտանգության լրջագույն խնդիրների առջև։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
- Ո՞վ կա ՀԱՊԿ-ի ցուցակում. Կոսմետելոգներ, «Հագուստի աշխարհ» վաճառողուհի, կարող