Freedom House-ը կիսում է ՀՀ ՄԻՊ-ի մտահոգությունները
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կիսում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի հետ կապված: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Freedom House-ի բնորոշմամբ՝ սա նպաստում է կործանարար բևեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին:
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին կոչ է անում բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնության ու ատելության հռետորաբանությունից։ Ընտրություններն ինքնին ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ մաս են և պետք է ուղղված լինեն երկրում համերաշխության վերականգնման ու իրավունքի գերակայության հաստատմանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը պահանջում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը
- ՄԻՊ. Այսպես շարունակել չի՛ կարելի
- ՄԻՊ. Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը
- Ցանկացած հավաքի վայրում ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողների անխոչընդոտ ու անվտանգ աշխատանքը. ՄԻՊ