Փաշինյանը ներկայում գտնվում է հիստերիայի մեջ, որն ուղեկցվում է ոգելից խմիչքներով և ոչ նորմալ հոգեկան վիճակով. Վահե Հակոբյան
«Ժամանակը թռնում է կայծակնային արագությամբ, նույն արագությամբ աճում է «Հայաստան» դաշինքի վարկանիշը, ինչը չի կարելի ասել, այսպես ասած՝ մեր օպոնենտների մասին»,- Թալինում նախընտրական այցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:
Նա նշեց, որ նախորդ օրը ականատես են եղան, թե Գյումրի քաղաքում ինչ խայտառակություն է տեղի ունեցել, երբ այնտեղից սկսելով իր քայլերթը՝ Փաշինյանն այնտեղ էլ տապալվել է:
«Փաշինյանը ներկայում գտնվում է հիստերիայի մեջ, որն ուղեկցվում է ոգելից խմիչքներով և ոչ նորմալ հոգեկան վիճակով»,-հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդը:
Տեղեկացնելով, որ դաշինքների միջև բանավեճերն են սկսվել՝ նա հայտնեց, որ բոլոր ասպարեզներում «Հայաստան» դաշինքի տանում է, ոչ թե հաղթանակ, այլ ջախջախիչ հաղթանակ:
Անդրադառնալով դաշինքի ծրագրի գյուղատնտեսության բաղադրիչին՝ Վահե Հակոբյանը հայտնեց, որ նախատեսում են կառուցել12 ջրամբար, մեծ ուշադրություն է դարձվելու ջերմոցային տնտեսությանը և մյուս ճյուղերին, իսկ այդ նպատակներն իրականացնելու համար հայցեց ներկաների քվեները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան