Վարդան Ոսկանյան. Սարգսյանը նույնիսկ կարողացել է օգտագործել իր «թույլ» կողմը հայանպաստ նկատառումներով
Իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այսօր հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում մի հանգամանք, որի վրա կարծես ուշադրություն չդարձվեց։
Երեք երկրների նախագահների ասած «դու բարձր ժողովրդականություն ունես, պետք է հայկական զորքերը դուրս բերես և շրջանները հանձնես» մոտավոր ձևակերպված պնդումից հետևում է, որ մինչ այդ Հայաստանի երրորդ նախագահը մեր զորքերը դուրս չբերելու և տարածք չհանձնելու համար օգտվել է նաև այն կռվանից, որ իր ժողովրդականությունը ցածր է և ինքը չի կարող գնալ նման քայլերի։
Այիսինքն, փաստորեն, Ս. Սարգսյանը նույնիսկ կարողացել է օգտագործել իր «թույլ» կողմը հայանպաստ նկատառումներով, իսկ այս ապաշնորհ կապիտուլյանտն, իր իսկ խոսքերով, ընտրել է «գիժ» խաղալը և Հայաստանն ու Արցախը հասցրել անդունդի եզրին»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե դա հաջողեցինք, իրենց գժի տեղ դնողների հենարանը կփլուզվի, բոլոր հարցերը կկարգավորվեն. Տիգրան Աբրահամյան
- Կարեն Վրթանեսյան. Այդ 3-րոպեանոց ձայնագրությունում ռեալպոլիտիկի մի ամբողջ դասագիրք է ամփոփված
- Հայաստանը ներկայացնում է ոչ թե գիժը, այլ գիժ ձևացողը․ Միքայել Մինասյան
- Փաշինյանը գիտեր, որ իրեն գժի տեղ դնելով լեգիտիմացնելու էր Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը․ Տիգրան Աբրահամյան
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը