2018-ին վարտիքով արագաչափ փակած կինն այսօր վարտիքով փակել է Փաշինյանի կուսակցության լոգոն
Անուշ Լալայանը, որ հայտնի է 2018-ի իշխանափոխության օրերին վարտիքով արագաչափը փակելով, անցած գիշեր վարտիքով փակել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն։ Նա այդ գործողությունը տեսանկարահանել է, տեսանյութը հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել.
«Վարտիքով փակում եմ ՔՊ-ի լոգոն՝ ազդարարելով Փաշինյանի իշխանության վախճանը
Սիրելի հայրենակիցներ, 2018 թվականի ապրիլին վարտիքով փակեցի արագաչափը․ ես կարծում էի, որ այդպիսով փակում եմ անցյալի էջը, ինչը կբացեր խաղաղության, բարօրության, ժողովրդարացման նոր դուռ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ բացվեց մեր պատմության մի նոր, այլանդակ էջ: 2018-ի համաժողովրդական ոգևորության մասնակիցների համար անպատկերացնելի էր, թե ինչ աղետ կարող էին բերել Նիկոլն ու իր խումբը հայ ժողովրդի գլխին:
Մենք բոլորս խաբվեցինք: Բայց ամաչելու բան ունի ոչ թե խաբվողը, այլ խաբողը․ խաբվողը զոհն է, խաբողն՝ անբարոն:
Ու թեև խաբողն ամոթ չունի, խաբվածներս պե՛տք է ուղղենք մեր սխալը։
Այժմ մենք բոլորով պետք է փակենք մահվան, ատելության, ավիրածությունների և անկայունության այս էջը:
Այս գործողությամբ ազդարարում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության վախճանը՝ ընդմիշտ փակելու ազգային խայտառակության այս էջը:
Համոզված եմ, որ ապագա ԿԱ բացառապես Նիկոլ Փաշինյանի և իր խմբի իշխանազրկումից հետո:
Վստահ եմ, որ հունիսի 21-ին մենք կարթնանաք առանց Նիկոլ Հայաստանում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան