Իհարկե, կարող ենք ապրել, չոքած էլ են ապրում, բայց խոսքը գնում է արժանապատիվ ապրելու մասին. Ռոբերտ Քոչարյան
«Նախորդ ոչ մի ընտրությունների ժամանակ արժեքային համակարգի խարխլման մասին չէինք խոսում, այդ կասկածը չկար, որ մեր արժեքային համակարգից բան են փորձում գողանալ, կամ մեզ փորձում են վերափոխել»,- նկարագրելով ընտրական ընթացի գործընթացները՝ Ապարանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և նկատեց, որ այս ընտրությունների ժամանակ անվտանգային հարցերն էլ են ավելացել:
Նա շեշտեց, որ այդ երկու հիմնահարցերը զուգահեռ են առաջացել և պատահականություն չհամարեց հայի տեսակի, կամքը կոտրելուն ուղղված գործընթացը, որն անխուսափելիորեն բերելու էր պարտության:
Ռոբերտ Քոչարյանը ներկաներին հարցրեց, թե ո՞վ է հպարտ մեր պարտությունով կամ ո՞վ է դրական համարում մեր ազգային արժեքային համակարգի դեմ ոտնձգությունը և, ստանալով բացասական պատասխան, շեշտեց. «Ոչ մեկս: Մենք ամոթի զգացում ունենք, շոկի մեջ ենք, չենք հարմարվում այդ մտքի հետ»:
Նա հայտարարեց, որ վերջին երեք տարիներին նման քայքայիչ քաղաքականությունը միտումնավոր և հետևողականորեն իրականացնողները պետք է հեռանան, քանի որ չի կարծում, թե նրանց մնալով այդ կորուստները կսահմանափակվեն եղածներով:
«Չեն սահմանափակվելու, մենք ևս կորուստներ ենք ունենալու՝ մեկը մյուսի հետևից»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց. «Հնարավոր չէ այս տարածաշրջանում ապրել առանց պետականության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքի, առանց մարտունակ բանակի: Իհարկե, կարող ենք ապրել, չոքած էլ են ապրում, բայց խոսքը գնում է արժանապատիվ ապրելու մասին»:
Հարցով ներկաներից ճշտելով, որ նրանք վերջին երեք տարիների ընթացքում սկսել են ավելի վատ ապրել, իրենց անվտանգ չեն զգում և սթրեսային վիճակում են՝ ՀՀ երկրորդ նախագահը տրամաբանական հարց բարձրացրեց, թե այդ ամենի ֆոնին ինչո՞ւ պետք է վերընտրվեն գործող իշխանությունները:
Նա նաև նկատեց, որ հեռուստատեսությամբ գործող իշխանությունների օգտին քարոզ իրականացնողները չեն կարողանում հիմնարար փաստարկ ներկայացնել, թե ինչու ընտրողը պետք է քվեարկի նրանց օգտին:
Ռոբերտ Քոչարյանն անկեղծացավ և զարմանք արտահայտեց, որ նման իրավիճակում դեռ անհրաժեշտություն կա հասարակության մի մասին բացատրել, թե ինչու չի կարելի ձայն տալ գործող իշխանություններին:
«Այս իշխանությունների պարագայում երկիրն այս վիճակին հասցնելը միայն փորձի պակասը չէ, այլ գիտակցված քաղաքականություն տանելու հետևանք է, ես մի քանի անգամ ասել եմ, սրանց կառավարման պուլտն ուրիշ տեղ է»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Ստեղծված իրավիճակում կարևորելով կառավարման ճգնաժամի վերացումը «Հայաստան» դաշինքի առաջնորդը հավաստիացրեց, որ իրենց թիմն այն թիմն է, որն ունակ է այդ մարտահրավերներին պատշաճ կերպով արձագանքել:
Շեշտելով, որ անկախությունից ի վեր Հայաստանում ներգաղթ է գրանցվել իր նախագահության վերջին երեք տարիների ընթացքում, ինչը 10 տարիների անընդմեջ երկնիշ տնտեսական աճի հետևանք է՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Հարց՝ հիմա ուզում եք, որ այդ ամենը կրկնվի, եթե ուզում եք՝ ընտրեք «Հայաստան» դաշինքը»:
Հարակից հրապարակումներ`
- Երբ հեռանում էի 2008 թ-ին, երկրի 90%-ից ավելին գազաֆիկացված էր և շատ ավելի առաջ էինք, քան Ռուսաստանը. Ռոբերտ Քոչարյան
- Մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները. Ռոբերտ Քոչարյանը՝ եզդի ժողովրդին
- Փաշինյանը ներկայում գտնվում է հիստերիայի մեջ, որն ուղեկցվում է ոգելից խմիչքներով և ոչ նորմալ հոգեկան վիճակով. Վահե Հակոբյան
- Պատերազմ չպետք է սկսվեր, եթե սկսվել էր, ապա մենք չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան