«Ժողովուրդ». Պարալիզացված է ոչ միայն գործադիրի, այլ նաև օրենսդիրի աշխատանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատանքն այժմ կրում է ձևական բնույթ, և տապալվում են նաև այնտեղ տեղի ունեցող քննարկումները: Բանն այն է, որ
այս շրջանում խորհրդարանում պետք է տեղի ունենա 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, սակայն այժմ պատգամավորները զբաղված են նախընտրական քարոզարշավով և անգամ խորհրդարան չեն հաճախում։ Բյուջեի քննարկումներին ներկա են լինում ընդամենը 2-3 պատգամավոր, և ոչ ոքին չի էլ հետաքրքրում, թե ինչ հաշվետվություն է ներկայացվում, ինչ է սպասվում ապագայում և այլն:
Ավելին՝ հունիսի 15-ին խորհրդարանում պետք է մեկնարկի հերթական նստաշրջանը, սակայն այս պահի դրությամբ դրա կայանալն էլ է հարցականի տակ, քանի որ խորհրդարանական երեք ուժերն էլ զբաղված են նախընտրական քարոզարշավով, իսկ ԲՀԿ-ն մինչ այդ էլ գրեթե նիստերին չէր մասնակցում: Եվ ինչպես լինում է ընտրությունների նախաշեմին, այդ նիստերը կարող են չկայանալ: Այսինքն՝ պարալիզացված է ոչ միայն գործադիրի, այլ նաև օրենսդիրի աշխատանքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: