Ասում են՝ նիկոլականները քվեարկության գնալու են մինչև կեսօր, հետո ինչ-որ բան են հրահրելու ընտրատեղամասերում. Աշոտյան
«Սատանայի մտքերը դժվար է կարդալ, պարզապես չպետք է տրվել սատանայի գայթակղություններին»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե Փաշինյանն ու իր կուսակցությունը վենդետաների լեզվով են խոսում, միաժամանակ ակնարկում են, որ լինելու են քաղաքացիական բախումներ, ըստ իրեն՝ ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը, ո՞վ է հրահարելու քաղաքացիական բախում:
Աշոտյանի դիտարկմամբ՝ տեխնոլոգիաները կարող են լինել շատ տարբեր.
«Օրինակ, ես ինֆորմացիա ունեմ, ստուգված չէ, օդում կախված լուր է, աղբյուրս արժանահավատ է, բայց այնուհանդերձ… Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հունիսի 20-ին վարչական ռեսուրսով իր մոբիլիզացվող էլեկտորատին տանել մինչև օրվա առաջին կեսը, այսինքն, նիկոլականները՝ մեր ժողովրդի մոլորյալ, վախեցած կամ սիրող մարդիկ, գնալու են քվեարկության հիմնականում մինչև կեսօր, հետո ինչ-որ բաներ են հրահրվելու ընտրական տեղամասերում: Ես այդպիսի բան եմ լսել, որպեսզի խաթարվի մնացածի քվեարկությունը, ոչ նիկոլական մարդիկ չհասցնեն գնալ քվեարկել, ութին փակվի, ամփոփեն ու տեսնեն, որ իրենք շատ ձայն են հավաքել»:
Ա. Աշոտյանն ասաց, որ դրա հիմքում կա նաև տեխնիկական խնդիր, 26 քվեաթերթիկ են տալու մարդկանց, մի հոգու քվեարկությունը երկար է տևելու:
«Հետևաբար, նրանց հույսն այն է, որ, ինձ հասած տեղեկություններով, իրենց ընտրազանգվածին տանեն ընտրատեղամասեր, հետո չեպեներ սարքեն ընտրատեղմասերում, քվեարկության պրոցեսն էլ երկար է, ութին փակեն ու հաշվեն, տեսնեն՝ իրենք կրել են»,- նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյան. Լոռիում Փաշինյանին ուղեկցել է ոստիկանական 10 ավտոբուս
- Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, հունիս 20-ին արձանագրվելու է Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան
- Այս մարդիկ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ. Սերժ Սարգսյան
- Վանաձորում Փաշինյանի ելույթի ժամանակ դիպուկահարներ են բարձրացվել շենքի տանիքին
- Նիկոլ Փաշինյանի «համակիր» աշխատողներ ավտոշարասյունը Մեծավան է հասել
- 2018-ին վարտիքով արագաչափ փակած կինն այսօր վարտիքով փակել է Փաշինյանի կուսակցության լոգոն
- Կերա՞ր, կապիտուլյանտ․ Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրիում Փաշինյանի ձախողված հավաքի մասին
- Ռոբերտ Քոչարյան. Վենդետա չի լինի, հանցագործությունների պարտակում՝ նույնպես
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին