Թալիաթը, Էնվերը, Ջեմալը և էս տականքն իր անունը հիմա գրեց դրանց կողքին․ Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին
Այս ուժը գալու է մաքրելու Հայաստանը կեղտից։ Այս մասին Էրեբունի վարչական շրջանում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց Գեղամ Նազարյանը։
Քիչ է մնացել, պետք է զգոն լինենք։ Այսօր գերագույն գլխավոր կապիտուլյանտը անկեղծացավ՝ ասելով, որ իր գերագույն երազանքը Հայաստանի հոգևոր, հասարակական-քաղաքական , իրավաբանական էլիտայի ոչնչացումն է։ Այդ մարդը երազում է այդ մասին»,- ասաց Նազարյանն ու հիշեցրեց, թե էլ ով էր երազում հայ էլիտայի ոչնչացումը։
«Թալիաթը, Էնվերը, Ջեմալը և էս տականքն իր անունը հիմա գրեց դրանց կողքին։ Էն մարդկանց կողքին, որոնք 15 թվականին էլիտան ոչնչացրին, հետո ամբուղջ ազգը։ Մենք թույլ չենք տալու։ Եթե թույլ տանք՝ Հայաստան չենք ունենալու»,- հավելեց նա։
Գեղամ Նազարյանն իր ելույթում ընդգծեց, որ Փաշինյանը համալսարանների շենքերը վաճառելու ցանկություն ունի, նաև թատրոններն ու կինոթատրոնները։
«Արնախումը մի խոստովանություն ևս արեց՝ նա պատրաստվում է անկլավները փոխանակել։ Դա նշանանակում է, որ երազաում է Տիգրանաշենը, Տավուշի մարզի կարևորագույն տարածքները հանձնել Ադրբեջանին։ Մենք, իհարկե, թույլ չենք տալու։ Սա մեր Սարդարապատն է , մեր կռիվն է ՝ լինել-չլինելու»,- ասաց Նազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին