Երևանում մեկնարկել է «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը
Հունիսի 10-ին Երևանում պաշտոնապես բացվել է «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Միջոցառման ընթացքում, խոսելով երկու հարևան ու բարեկամ երկրների պատմական հարաբերությունների մասին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է, որ այս ժամանակահատվածում այս ցուցահանդեսի անցկացումը կարևոր քայլ է երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ելույթներից հետո, միջոցառմանը ներկա պաշտոնատարները շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և զրուցել մասնակիցների հետ։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել Իրան-Հայաստան Առևտրի պալատի տնօրեն՝ Հերվիկ Յարիջանյանը, պալատի ղեկավար կազմի անդամ՝ Զահիր Խոդաբախշանդեն և քարտուղար՝ Գասպար Ամիրխանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև կիրակի օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան