«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավը մեկնարկել է եկեղեցուց
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները իրենց քարոզարշավը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մեկնարկեցին եկեղեցուց: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։
« Այս անգամ Կենտրոնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում օրհնություն ստանալուց հետո կուսակցության թեկնածուները շրջեցին Կենտրոնի փողոցներով, շփվեցին համայնքի բազմաթիվ քաղաքացիների հետ, լսեցին նրանց մտահոգությունները, պատասխանեցին նրանց հուզող հարցերին։
Թեև ակնհայտ է հասարակության խորը հիասթափությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, բայց նաև շատ ոգևորիչ և պարտավորեցնող է, որ մեր բազմաթիվ Քաղաքացիներ, վստահելով «Զարթոնքի» հովանու ներքո համախմբված և տարիներ շարունակ ազգային արժեքների պաշտպանությանը լծված գործիչներին, խիստ անհրաժեշտ են համարում մեր քաղաքական ուժի ներկայությունը ազգային ժողովում՝ որպես ազգային արժեքների պահապաններ։
Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք նաև, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները հունիսի 12-ին, առավոտյան ժամը 07:00-ին, Արաբկիր, Նաիրի Զարյան 24 հասցեում գտնվող գրասենյակից կուղևորվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների 6-րդ օրվա քարոզարշավը Շիրակի մարզում անցկացնելու»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա «Զարթոնք»-ի ցուցակում. Փաստաբաններ
- «Զարթոնք»-ը դիմել է ԿԸՀ՝ ՔՊ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին