Երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, իրար ոչնչացնելու պլաններ մշակելը. Մարուքյան
«Այն դեղամիջոցը, լուծումը, որը մենք ենք առաջարկել, որևէ մեկը չի առաջարկել: Վերջին օրերին մի քանի գործիչ սկսել են ասել դա: Խոսքը համերաշխության, հաշտության մասին է»,- Երևանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, պետք է երկրի ներսում վերականգնել համերշախութունը, հաշտությունը, միասին երկիրը շենացնել:
«Բոլոր կարող ուժերը, որոնք այսօր ներդրված են իրար ոչնչացնելու համար, պետք է ներդնել մեր պետությունը վերականգնելու համար: Երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, իրար ոչնչացնելու պլաններ մշակելը: Պլան է պետք մշակել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերից թուրքին հանելու, տնտեսությունը վերականգնելու, բանակը վերականգնելու համար»,- ասաց Էդմոն Մարությանը:
Նա ընդգծեց՝ իրենք գիտեն ինչպես պետք է այդ ամենը անել, ծրագրում նշված է, բայց այդ ամեն ինչից առաջ գալիս է մեկ հարց՝ ովքեր են դա անելու:
«Եթե մի ուժ ուզում է 51 տոկոս ձայն ստանալ ու ասի՝ ես ամեն ինչ գիտեմ, այդ ամենը կանեմ, մենք դա արդեն տեսել ենք: Հերիք է, իրենց ձեռքը գերի չենք ընկել: Հետևաբար, առաջին բանը, որ «Լուսավոր Հայաստանն» ուզում է անել, հասնել նրան, որ ոչ մի ուժ չունենա 51 տոկոս ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի, որ «ժողովուրդն ա որոշել, որ պետք ա չգիտեմ ինչը, եսիմ ինչ անենք»: Ժողովուրդը չգիտի էլ՝ ինչ են ուզում անել»,- ասաց Է.Մարուքյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը 63 տոկոս է անգամ ուզում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն ասաց. «Չի հավաքելու 63 տոկոս, ոչ ինքը, ոչ որևէ մեկը։ Շատ կարևոր է, որ մտածող, ժողովրդի համար անհանգիստ, համերաշխություն բերող ուժեր մտնեն խորհրդարան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխավորությամբ, և մենք պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում։
Իսկ եթե մի ուժը 51 տոկոս ստանում է, այդ ուժն ունի օրակարգ՝ ոչնչացնել օպոնենտներին, դրա արդյուքում ոչնչանալու ենք ամեն ձևի բոլորս։ Այդ ոչնչանալու պրոցեսները տեսանք վերջին երեք տարիների ընթացքում։ Որևէ ուժ դրանով ոչ մի լավ բան չբերեց այս երկրին և ժողովուրդն ուզում է մեկ բան՝ բոլորին ասում է համախմբվեք, երկիրը ոտքի հանեք, այլապես խորը, մեծ արտագաղթ է սպասվում հունիսի 21-ից հետո:
Եթե մեր համերշախության և հաշտության օրակարգը չհաղթեց, մեծ արտագաղթ է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Մերը հաշտության ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
- Մարուքյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին
- Ո՞վ է Մարուքյանին նման «գողության» դրդել
- Թշնամին մտել է մեր տարածք, քննարկումն ինչի մասին է, այ 500 դրամանոց քաբաբ ուտող. Էդմոն Մարուքյան
- Եթե մենք ներսում կռվենք իրար հետ, վստահեցնում եմ՝ թշնամու զորքերը շարժվելու են առաջ. Մարուքյան
- Ժողովո՛ւրդ, մի բան արե՛ք, գնացե՛ք, ինքնաբացարկ տվե՛ք, հանե՛ք ՔՊ-ն ընտրապայքարից. Մարուքյանը՝ իմքայլականներին
- Մարուքյանը շիրակցիներից մանդատ է խնդրում համախմբող դառնալու համար
- Մարուքյան. Եթե Փաշինյանն իմ առաջարկներն ընդուներ, երկիրն այս վիճակում չէր լինի
- Մարուքյան. Ադրբեջանի քաղաքական էլիտան Հայաստանի ներքաղաքական պրոցեսների կորդինատորն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին