Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում բարձրացնելու է Հայաստանի կողմից ականապատ քարտեզները տալու հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ու Ադրբեջան կայանալիք այցի ժամանակ բարձրացնելու է «Հայաստանի կողմից ականապատ քարտեզների տրամադրումը մերժելու հարցը»։
«Օրակարգում ենք դնելու ականազերծման քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից մերժելու հարցը»,- ասել է Էրդողանը։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան համապատասխան աջակցություն կցուցաբերի այս խնդրի լուծումը գտնելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, որից հետո Էրդողանն այցելելու է Ադրբեջան ու օկուպացված Շուշի, որտեղ Անկարան ու Բաքուն պատրաստվում են ստորագրել համապարփակ համաձայնագիր։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան․ Բաքուն և Անկարան հունիսի 15-ին Շուշիում կստորագրեն համագործակցության համապարփակ համաձայնագիր
- Քարվաճառում ականի պայթյունից մահացած ադրբեջանցիների թիվը հասնել է 3-ի
- Ականապատ քարտեզների հետ կապված ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի նոր հայցը ՄԻԵԴ-ը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ
- Ադրբեջանը ՄԻԵԴ հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ Արցախում ականապատ դաշտերի քարտեզների պահանջով