Արձանագրվում է քաղաքացիների կոնկրետ խմբի ընտրական իրավունքի զանգվածային խախտում. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է քաղաքացիների կոնկրետ խմբի ընտրական իրավունքի զանգվածային խախտում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից։
Կոմիտեից հայտնում են, որ խոսքը ՀՀ այն քաղաքացիների մասին է, որոնք հաշվառված լինելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանին հանձնված բնակավայրերում՝ ներկայում ժամանակավորապես բնակվում եմ ՀՀ տարածքում։ Այդ անձինք, ՀՀ վարչապետի կողմից ստորագրված փաստաթղթի հիման վրա, այլևս չունեն մշտական բնակության վայր, հետևաբար հաշվառման բնակավայրերի վկայակոչմամբ՝ ընտրելու իրավունքից նրանց զրկելը դուրս է ոչ միայն իրավական, այլև բարոյական տրամաբանությունից։
Միևնույն ժամանակ, Կոմիտեն փաստում է, որ ընտրացուցակներում ընդգրկվելու համար դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը (մինչև հունիսի 10-ը) դատական պրակտիկայում չի համարվում արգելափակող, ուստի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող, սակայն ընտրացուցակներում չընդգրված անձինք շարունակում են պահպանել անձնագրային բաժին դիմելու, մերժման դեպքում՝ մերժումը գրավոր ձևով պահանջելու և գրավոր մերժումը դատարան բողոքարկելու հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կդիմենք դատարան ՀՀ տարածքում բնակվող արցախցիների՝ ընտրական իրավունքի հետ կապված խնդիրներով. Ռուբեն Մելիքյան
- Իրավապաշտպան. Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում
- ՔՊ-ի քարոզարշավին շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման, սպառնալիքների դրսևորումները. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- «Քաղաքացիական պայմանագիր»-ը խախտում է կատարել. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Արձանագրվել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Փաշինյանը քարոզչական հավաքների ընթացքում վարչական լծակներ է օգտագործում և ատելության խոսք տարածում. «Ընտրությունների վերահսկման կոմիտեն»
- Հիմնվում է «Ընտրությունների վերահսկման կոմիտե»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան