Թրամփը Բայդենին խնդրել է Պուտինին բարեմաղթանքներ փոխանցել ու չքնել հանդիպմանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին՝ փոխանցել իր լավագույն մաղթանքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, Թրամփը հայտարարություն է տարածել:
«Հաջողություն Բայդենին՝ Պուտինի հետ շփման մեջ, չքնես հանդիպմանը և խնդրում եմ նրան փոխանցել իմ բարեմաղթանքները»,- նշել է հանրապետականը՝ հեռակա դիմելով ԱՄՆ վարչակազմի գործող ղեկավարին, որին նա բազմիցս անվանել է «քնկոտ Ջո»:
Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում:
Թրամփը նշել է, որ Հելսինկիում Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը 2018-ին «գերազանց ու շատ արդյունավետ էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան