
«Իրավունք». Իջևանի դպրոցների ուսուցիչներին տնօրենները սպառնացել են Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը մերժելու համար
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանատենչ Նիկոլ Փաշինյանը վաղը նախընտրական քարոզարշավի շրջանակում պատրաստվում է գնալ իր ծննդավայր Իջևան: Մեր իջևանյան աղբյուրները նշում են, որ Իջևանի դպրոցի տնօրեններն անխտիր ներքին կարգով հրաման են ստացել դպրոցի աշխատակիցներին և բարձր դասարանի աշակերտներին ամեն կերպ հավաքել Իջևանի հրապարակում:
Մեր տեղեկություններով` դպրոցների ուսուցիչներից շատերը կտրականապես մերժել են գնալ ազգակործանի քարոզարշավին, սակայն տնօրենների կողմից ստացել են սպառնալիքներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում