ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 97 մլն դոլար
Կենտրոնական բանկը հրապարակել է ամփոփ տվյալներ հունիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,622,587 ԱՄՆ դոլար 518.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 93,911,419 ԱՄՆ դոլար 520.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,176,899 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 520.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17,359,316 եվրո 629.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 18,031,520 եվրո 634.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,888,817,671 ՌԴ ռուբլի 7.13
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,074,449,749 ՌԴ ռուբլի 7.23 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 23.1 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 98 մլն դոլար
- ԿԲ. Տվյալներ՝ անցնող շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների մասին
- ԿԲ. Անցնող շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 134.4 մլն դոլար
- ԿԲ. Մայիսի 3-7-ը ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 94 մլն ԱՄՆ դոլար