Ներկա իշխանությունն այն քաղաքական ուժը չեն, որ կարող է նույնիսկ մտածել վերարտադրվելո մասին. Ռոբերտ Քոչարյան
«1998 թվականին մենք ունեցել ենք ծայրահեղ աղքատության 21 %, 2008 թվականին՝ ընդամենը 3.1%՝ ավելի քան 6 անգամ նվազել է աղքատության տոկոսը»,-Չարենցավանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Շեշտելով, որ իր ղեկավարած դաշինքը գալիս է տնտեսության մեջ նման ցուցանիշները կրկնելու համար՝ ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ առաջնային խնդիրն է լինելու նաև երկրի ներքին հանգստությունն ապահովելը, քանի որ բոլորը նյարդայնացած վիճակում են և այն խանգարում է պետություն կառուցելու աշխատանքներին:
Անդրադառնալով գործող իշխանություններին՝ ՀՀ երկրորդ նախագահը ժողովրդին կոչ արեց, որ երբ տեսնեն գոռգոռացող, լաչառություն անող մարդ, կամ մարդկանց, որը ձգտում է այդ որակներով ղեկավար դառնալ, պետք է նրան հեռու պահեն իրենցից, քանի որ նման անձը նույնիսկ 5 հոգանոց աշխատախումբ չի կարող ղեկավարել:
ՀՀ երկրորդ նախագահը հայտնեց, որ հնարավոր չէ առանց համերաշխության մթնոլորտի երկիր կառուցել, զարգացնել և ապագա ունենալ:
«Մի հայտնի մարդ ասել է, որ հեշտ է սվիններով իշխանությունը պահել բայց սվինների վրա նստելն հարմար չէ»,-նկարագրելով իշխանությունների ներկայիս վարքագիծը՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը, և հավելեց, որ ներկա իշխանությունն այն քաղաքական ուժը չէ, որը կարող է նույնիսկ մտածել վերարտադրվելու մասին:
«Հայաստան» դաշինքի ղեկավարը գործող իշխանությունների վարքագիծը բացատրեց չարենցավանցիների հետ հանդիպումը խանգարելու համար այդ պահին դահլիճ մտած կնոջ գործողություններով. «Պատկերացրեք, որ մենք ունենում ենք այսպիսի լեփ-լեցուն դահլիճ ու նման մի հանգամանք է լինում, որը խանգարում է հանդիպումը: Հիմա պատկերացրեք, որ այդ հանգամանքը ես լինեի, այստեղ նստած: Պարզ է, որ ամեն ինչ էր խառնվելու իրար, դահլիճը երկու մասի էր բաժանվելու և սկսելու էին իրար ծեծել: Այդպես էլ լինում է երկրի հետ, երբ նման մարդիկ են այն ղեկավարում»:
Հարակից հրապարակումներ`
- Դուք մեզ ստիպելու եք աշխատել 24 ժամ, արդյունքում շահելու են մեր երկիրը և այն փոքրիկները, որոնց համար մեր կյանքն իմաստավորվում է. Ռոբերտ Քոչարյան
- Հայցում ենք ձեր վստահությունը և երդվում, որ երբեք այդ վստահությունը չենք չարաշահելու, այն մեր տեսակը չէ. Ռոբերտ Քոչարյան
- Դուք երբևէ լսե՞լ եք իմ ընտանիքի, հարազատի կողմից որևէ տեղ, որևէ լկտիություն կատարելու դեպքի մասին. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն
- Սա իմ համար լինել չլինելու հարց է. Ռոբերտ Քոչարյան
- Երեք տարի արել են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան
- Իհարկե, կարող ենք ապրել, չոքած էլ են ապրում, բայց խոսքը գնում է արժանապատիվ ապրելու մասին. Ռոբերտ Քոչարյան
- Երբ հեռանում էի 2008 թ-ին, երկրի 90%-ից ավելին գազաֆիկացված էր և շատ ավելի առաջ էինք, քան Ռուսաստանը. Ռոբերտ Քոչարյան
- Մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները. Ռոբերտ Քոչարյանը՝ եզդի ժողովրդին
- Պատերազմ չպետք է սկսվեր, եթե սկսվել էր, ապա մենք չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
- Սիրեցի Երևանը այս տարիների ընթացքում, երևանցի եմ դարձել․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան