...Եւ Շառլ Ազնավուրը մորս ասաց՝ մայրիկ. Ռոբերտ Քոչարյան
Հրազդանցիների հետ հանդիպման ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մի դրվագ պատմեց՝ Շալռ Ազնավուրի հետ հանդիպումից։
«Երևան իր այցի ժամանակ մեր տանը ճաշում էինք։ Մայրս այն ժամանակ ողջ էր և Շառլ Ազնավուրը մայրիկիցս երկու տարով մեծ էր։ Մայրս հարց տվեց և նա մորս ասաց՝ «մայրիկ» և շարունակեց։ Մենք ողջ ընտանիքով ուղղակի ժպտացինք» ,- պատմեց Քոչարյանն ու ընդգծեց, որ մարդու տարիքն այն է, ինչ տարիքի զգում է։
«Հանդիպել եմ երիտասարդ պառավների և տարիքով երիտասարդների։ Այդ տեսակետից մեր թիմն առանձնանում է ոչ միայն տարիքային յուրահատկությամբ, այլ առաջին հերթին գործնական գիտելիքներով, վճռականությամբ և կամքով»,- ասաց Քոչարյանը։
Մեկ բան ևս ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրեց․ «2008 թվականին, պաշտոնը թողնելուց մեկ ամիս առաջ, հարցազրույցներից մեկում հարցրել են՝ ի՞նչ եք անելու նախագահի պաշտոնը հանձնելուց հետո։ Ասել եմ՝ չգիտեմ ինչ եմ անելու, բայց հաստատ ամենաերիտասարդ թոշակառուն չեմ լինելու։ Հունիսի 20-ից հետո մենք ունենալու ենք երիտասարդ մի թոշակառու, որը պետք է պատասխան տա իր արածի ու չարածի համար։ Այն ժամանակ ես չէի մտածի, որ կարող եմ հետ գալ և հայտ ներկայացնել իշխանության համար։ Այսօր ես պարտավոր եմ դա անել և ես տեսնում եմ այդ պահանջը ժողովրդի կողմից։ Մենք հաստակ կրելու ենք միասին»։
Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով անելիքներին, հրազդանցիներին , հայտնեց․ «Մենք գալիս ենք մեր սահմանները ամրապնդելու, բանակը վերականգնելու, տնտեսական թռիչքային վերք և աշտատատեղեր ապահովելու համար։ Գալիս ենք Ձեր կյանքի որակը բարելավելու համար։Սա է մեր նպատակը»։
Դաշինքի առաջնորդը մեկ բան ևս կաևորեց․ «Մենք գալիս ենք երկրում ներքաղաքական մթնոլորտը փոխելու համար։ Այն, ինչը այսօր քայքայում է երկիրը, համայնքները և ընտանիքը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան