«Գալու է ժամանակը, որ կազինոների մասին ստերը մտցնելու ենք իր բերանը». Սերժ Սարգսյան
Հիմա կտեսնենք մենք ենք լաթանչի, թե իրենք։ Այս մասին Վայոց Ձորի մարզում, աջակիցների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Անցել է երեք տարի , որևէ թալանի լուրջ դեպք բացահայտված չէ։ Իշխանափոխությունից հետո կտեսնենք , որքան ժամանակ է պետք նոր իշխանություններին ՝ թալանչիներին բացահայտելու համար»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով․«Տեսաք ինչ տեղի ունեցավ «կազինոների» հետ ՝ քար լռություն և ոչ մի փաստ։ Գալու է ժամանակը, որ այդ «կազինոների» իր ասած ստերը, կներեք, մտցնելու ենք իր բերանը։ Դրանում կարող եք չկասկածել։ Իրենք իշխանության եկան այդ թեզերով՝ «Հայաստանը թալանում են», «Հայաստանը կառավարում են օլիգարխները,բոլորի հետ մտնում են փայերի», «Հայաստանում աղքատություն կա, որովհետև Հայաստանում կան հարուստներ»,այսինքն՝ հիմար թեզեր, որոնք շատերին դուր էր գալիս»։
Սարգսյանը նաև հիշեցրեց, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ սկսեց հաստատել կապիտուլյանտն օլիգարխների հետ։
«Անցավ որոշակի ժամանակ և այս մարդը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Կան խոշոր սեփականատերեր։ Դա պատահական չէր, սխալմունք չէր, մտածված քայլերի հաջորդականություն էր»,- ասաց Սարգսյանն ու շարունակեց․ «Նա սկսեց խոշոր սեփականատերերի հետ ընկերություն անել։ Նրանք ընկերությունն ամրապնդելու համար , սկսեցին մուծվել տարբեր ֆոնդեր, բայց կամաց-կամաց հասարակությունը տեսնում է,թե փաբերում պարտքով պիվա խմողները ինչպես են սկսել թանկարժեք մեքենաներով երթևեկել, ինչպես են բնակարաններ և տներ ձեռք բերում։ Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գրզոն, դարձավ բյուրեղյա , մաքուր, անկաշառ իմքայլականների 5-րդ համարը»։
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուրս պարտավոր է «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ վահան և դագանակ՝ քշելու պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունն իր նպատակին ամբողջությամբ ծառայեց. Արմեն Աշոտյան
- Դատախազությունը «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցչի ձերբակալության մասին
- Սերժ Սարգսյան. Եթե ինքը զինվորին հարգում է, թույլ կտա՞, որ ադրբեջանցին գա ու գերի վերցնի՞ զինվորին, ծաղրի՞ նրան
- Այս մարդիկ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ. Սերժ Սարգսյան