Վարդևանյան. Լոռիում Փաշինյանին ուղեկցել է ոստիկանական 10 ավտոբուս
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը տաածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Երեկվա Լոռու մարզի նախընտրական այցելության վերաբերյալ մեր թիմակիցներից տեղեկություններ ենք ստացել, որ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարին ուղեկցել է ոստիկանական ավելի քան 10 ավտոբուս: Նշվածն ակնհայտ վարչական ռեսուրսի չարաշահում է: Ավելին, նախընտրական բոլոր հանդիպումներին առկա են բազմաթիվ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ:
Մամուլում հրապարկվել է նաև, որ մարզպետարանները սկսել են վարձատրություն բաժանել իշխանական քաղաքական թիմի անդամներին ու իրենց շտաբի պատասխանատուներին՝ նշվածը քողարկելով ծառայությունների մատուցման պայմանագրով:
Գլխավոր դատախազի ուշադրությունն ենք հրավիրում այս տեղեկությունների վրա, և հորդորում ենք ոստիկանապետին՝ դադարեցնել ոստիկանական ուժերի աննպատակ ու ոչ համաչափ օգտագործումը»։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում Փաշինյանի ելույթի ժամանակ դիպուկահարներ են բարձրացվել շենքի տանիքին
- Նիկոլ Փաշինյանի «համակիր» աշխատողներ ավտոշարասյունը Մեծավան է հասել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին