Փաստաբաններ. «Պատիվ ունեմ»-ի պատգամավորության թեկնածուի ձերբակալումն ապօրինի է
Անցած գիշեր ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։
Խկղաթյանի պաշտպաններ Գայանե Պապոյանն ու Արսեն Սարդարյանը տարածել են հայտարարություն, ըստ որի, ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։
Ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպաններիս բողոքը ներկայացվել է դատարան»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Կապիտուլյանտը պատահաբար մտել է միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել
- Արթուր Վանեցյան. Թող փորձեն
- «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագիրը
- «Պատիվ ունեմ» դաշինքը Սյունիքի մարզում է