Բայդեն-Պուտին հանդիպման պատճառով Ժնևի երկինքը կփակեն
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում է կայացրել հունիսի 15-ից 17-ը ժամանակավորապես սահմանափակել օդային տարածքի օգտագործումը Ժնևում՝ կապված Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի հետ: Այս մասին գրում է Ria-ն։
«Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ անվտանգությունն ապահովելու համար Դաշնային խորհուրդը հաստատեց Ժնևի տարածքում 2021 թվականի հունիսի 15-ից 17-ը օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ օդուժը կապահովի օդային տարածքի ուժեղացված հսկողությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան