Տիգրան Արզաքանցյանը շարունակում է քարոզարշավը
Չնայած ԿԸՀ-ն երեկ Դեմոկրատական կուսակցության ընտական ցուցակն առաջնորդող Տիգրան Արզաքանցյանի թեկնածությունը չգրանցեց, նա մասնակցում է կուսակցության հանդիպումներին։
«Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն ու դաշինքի անդամները շարունակում են նախընտրական քարոզարշավը։
Կուսակցության ներկայացուցիչներն Արարատի մարզում հանդիպել են Արտաշատի, Արարատի, Վեդիի և Մասիսի ընտրողների հետ։
Քարոզարշավի ամբողջ ընթացքում համակիրներն ուղղել են իրենց հուզող հարցերը կուսակցության ներկայացուցիչներին` վերջիններս էլ խոստացան ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել, որ մեր երկրում ամեն լավ բան դեռ առջևում է։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել ընտրություններին
- ԿԸՀ-ն քննարկելու է Արզաքանցյանի գրանցման հարցը
- Բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները․ Տիգրան Արզաքանցյան
- Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
- Արզաքանցյան. Թուրքն էնքան է հաբրգել, որ մեր զինվորին ասում՝ տարեք հեռախոսս լիցքավորեք, բերեք