Էրդողան․ Բաքուն և Անկարան հունիսի 15-ին Շուշիում կստորագրեն համագործակցության համապարփակ համաձայնագիր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում նախատեսում է երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր ստորագրել: Այս մասին գրում է Interfax.az-ը։
«Ադրբեջան այցի շրջանակներում մենք առաջին հերթին կուղևորվենք Ֆիզուլի, ապա նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին կգնանք Շուշի: Շուշիում երկու երկրների միջև կստորագրվի մեկ փաստաթուղթ՝ Համապարփակ համաձայնագիր Ադրբեջանի և Թուրքիայի միջև», - այսօր հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։
Ինչպես հաղորդվել է, Էրդողանի այցը Ադրբեջան նախատեսված է հունիսի 14-16-ին: Այցի շրջանակներում Էրդողանը հունիսի 15-ին բանակցություններ կվարի Ալիևի հետ Շուշիում, որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ:
Այցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հունիսի 16-ին դիտելու են Թուրքիայի և Ուելսի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը Եվրոպայի 2020 թ. առաջնությունում:
Հարակից հրապարակումներ`
- Հույն պատգամավոր․ Էրդողանն այցելում է Շուշի․ սա այն միամիտների համար, որ կարծում են Թուրքիան հանդարտվել է
- Էրդողանը կայցելի Բաքու և Շուշի հունիսին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան