Վանեցյան. Կապիտուլյանտը պատահաբար մտել է միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել
«Ձայնագրությունն այն մասին է, թե Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատու մոտեցմամբ ինչպես բերեց, հասցրեց մեզ պատերազմի»,- Սյունիքի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ հունիսի 10-ին Հայաստանի բնակավայրերից մեկում կապիտուլյանտը հերթական անգամ ավտոբուսով բերված մի խումբ մարդկանց դիմաց ելույթ էր ունենում, ուզում էր բացատրել, թե ինքն ինչ հայրենասեր, լավ քայլ է արել, բայց իրականում այն, ինչ լսում են ձայնագրության մեջ, տրագեդիա է։
«Մարդկային լեզվով բացատրեմ, որպեսզի պարզ լինի. պատկերացրեք կա մի ակումբ, պայմանական անվանենք միջազգային հարաբերությունների, գիգանտների, կարևոր մարդկանց ակումբ, որտեղ այս կապիտուլյանտը պատահաբար փողոցից հայտնվել է ու սկսել է խաբել, ֆռացնել, խուսանավել տարբեր պատասխաններից և հարցերից։ Այդ ակումբի մարդիկ ուզել են հասկանալ, թե ով է այս կինդեր սյուրիպրիզը։
Ու արդյունքում հասկացել են, որ մի սովորական փողոցային ավանտյուրիստ, որը ինչպես խաբում է երկրի ներսում, այնպես էլ փորձում է խաբել այդ միջազգային հարաբերությունների հսկաներին։
20 տարի այդ ակումբում Հայաստանի կողմից ներկայացված մարդիկ մշտապես կարողացել են հասկանալ խնդիրները, առաջադրած խնդիրների լուծումներ գտնել, հայտնի են եղել որպես բանիմաց, փորձառու, հայրենասեր մարդիկ։ Իսկ կապիտուլյանտն ի՞նչ արեց։ Կապիտուլյանտը փորձում է բոլորին խաբել, ինչպես ինքն է ասում, իրեն գժի տեղ դնել։
Որսորդներն ինձ լավ կհասկանան։ Պատկերացրեք մի լճակ, որտեղ որսորդները սպասում են, թե երբ պետք է բադերը գան, որ որս անեն։ Այդ սպասելու ընթացքում ե՞րբ է որսորդը վերցնում զենքը ձեռքին ու փորձում կրակել, երբ որ բադը սկսում է ձայներ հանել։ Հիմա այս կապիտուլյանտը պատահաբար մտել է այդ միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել։ Ու բոլոր միջազգային խաղացողները հրացանները ձեռքը սպասում են, թե ով պետք է սրա վրա կրակի։ Ինչի արդյունքում մենք ունեցանք հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, գերիներ, Արցախի 75 տոկոսի կորուստ, այսօր արդեն Հայաստանի սահմաններում այս պահին գտնվում են ադրբեջանական զորքերը»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Թող փորձեն
- Մոսկվայում Արթուր Վանեցյանը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ
- Խաչիկ Գալստյան. Միայն Վանեցյանն էր, որ մեկնեց Արցախ՝ այդպիսով ուղերձ հղելով թե աշխարհին, թե համայն հայությանը
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը
- Վանեցյան. Ժողովուրդների ինքնորոշման կամքը պետք է հարգվի բոլոր երկրների կողմից
- Արթուր Վանեցյանի հարցազրույցը Վլադիմիր Սոլովյովին
- Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի անունը փոխած արտասանես․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Երկիրը կործանման հասցրած դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն, նոր գերիներ
- Արթուր Վանեցյան. Վստահեք մեզ, որովհետև մենք ուժեղ ենք, արդարամիտ ու խոհեմ, ուզում ենք ազատել երկիրը չարի լծից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան