11.06.2021. Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետությունում հունիսի 10-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8220 քաղաքացու հետազոտություն, որից 874-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2758 դեպք: Կատարվել է 25 672 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 09.06.2021. Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
- 26.05.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան