Լրատվական դաշտում այսօր գործում են մարդիկ, որոնք ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի. Փաշինյան
«Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի»,- Դիլիջանում քարոզարշավի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իրենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերեն, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծեն, որպեսզի ստեղծվեն էթիկայի կանոններ հենց լրագրողական համքարության կողմից, ստեղծվեն էթիկայի կանոնների պահպանման որոշակի մեխանիզմներ, կանոնները խախտելու համար՝ որոշակի սահմանափակումներ։
«Ինչու պիտի պետական պաշտոնյան ունենա էթիկայի կանոններ, այո և պետք է ունենա, պետք է խոստացվեն այդ կանոնները, նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ, որովհետև լրատվական դաշտում այսօր գործում են մարդիկ, որոնք ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի»,- ասաց Ն. Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին։
«Ամենևին պատահական չէ, որ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին այդ մարդիկ ուզում էին Հայաստանում հեղափոխություն անել, վեր էին կենում հարթակից ժողովրդին անվանում «ժեխ», «բոմժ», վիրավորելու համար ասում են «Եհովայի վկա», «զոմբի»։ Այս պատմությունը պատերազմի հետ կապ չունի։ Չե՞ք նկատում՝ արդեն մոռացել են։ Նրանք չեն հասկանում՝ ո՞նց կարող է երկրում ժողովուրդը որոշիչ լինել, իրենք «էլիտայով» պետք է որոշեն»,- ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում Փաշինյանի ելույթի ժամանակ դիպուկահարներ են բարձրացվել շենքի տանիքին
- Նիկոլ Փաշինյանի «համակիր» աշխատողներ ավտոշարասյունը Մեծավան է հասել
- Սպիտակում քաղաքացուն թույլ չեն տալիս մոտենալ Փաշինյանին
- Փաշինյանը ներկայում գտնվում է հիստերիայի մեջ, որն ուղեկցվում է ոգելից խմիչքներով և ոչ նորմալ հոգեկան վիճակով. Վահե Հակոբյան
- Դավիթ Սանասարյան. Փաշինյան, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե ով է շեղվել հեղափոխական օրակարգից
- 2018-ին վարտիքով արագաչափ փակած կինն այսօր վարտիքով փակել է Փաշինյանի կուսակցության լոգոն
- Կերա՞ր, կապիտուլյանտ․ Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրիում Փաշինյանի ձախողված հավաքի մասին
- Փաշինյանը գիտեր, որ իրեն գժի տեղ դնելով լեգիտիմացնելու էր Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը․ Տիգրան Աբրահամյան
- Փաշինյանի առաջարկը էժանագին հնարք է, և դրա հասցեատերը ներքին լսարանն է. Զուրաբյան
- Մարուքյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը
- Դպրոցի տնօրենները, ուսուցիչները, մանկապարտեզի աշխատողներն ասում են, որ իրենց ստիպում են գնալ Փաշինյանի հետ հանդիպման. Անահիտ Սարգսյան
- Նապաստակն առյուծներին չի կարող չելենջ անել. Շարմազանովը՝ Փաշինյանին
- Փոստանջյանը՝ Փաշինյանի մասին. Մի գիշեր չդիմացողը, ասում է՝ դիմացեք մի քանի ամիս
- Բոլոր հայերը պիտի յարխուշտա պարել սովորեն. Փաշինյան
- Ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան