Սա իմ համար լինել չլինելու հարց է. Ռոբերտ Քոչարյան
«Իշխանությունները մեծ ջանքեր գործադրեցին ներքաղաքական ճգնաժամ ստեղծելու համար՝ առաջ բերելով սևեր-սպիտակներ, հայաստանցի-ղարաբաղցի եզրույթները»,- այսօր Եղվարդի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Շեշտելով, որ Հայաստանում երեք՝ անվտանգային, տնտեսական և քաղաքական կարևորագույն ուղղություններով կա խորը ճգնաժամ՝ դաշինքի առաջնորդը հայտարարեց, որ դրանից միայն մեկը բավարար էր, որպեսզի Հայաստանում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նա հիշեց, որ 1996 թվականին կար ներքաղաքական և անվտանգային հարցերի ճգնաժամ, իսկ տնտեսությունը՝ թեկուզ դանդաղ, բայց աճում էր, 1998 թվականին եղել է արցախյան հարցի ճգնաժամ:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այսօր առկա երեք ճգնաժամերն էլ արհեստածին են և ստեղծվել են սխալ քաղաքականության պատճառով և հավելեց, որ ներկա իշխանություններն իրենց ավելի լավ էին զգում քաոսային իրավիճակում՝ սերմանելով ատելություն հասարակության մեջ, ինչը իշխանությունների ԴՆԹ-ն է:
«Մեր նպատակները շատ պարզ են՝ վերականգնել երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը, որը ենթադրում է ահռելի աշխատանք: Երկրորդ՝ ոչ միայն կանգնեցնել տնտեսական ճգնաժամը, այլև թռիչքաձև աճ ապահովել ՀՀ-ի համար, որը ենթադրում է պրոակտիվ տնտեսական քաղաքականության վարում, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծում և երրորդ՝ գալիս ենք մեր ժողովրդին հանգստություն բերելու համար»,- հայտարարեց երկրորդ նախագահը և ավելացրեց, որ հնարավոր չէ անընդհատ նյարդային վիճակում լինել, ինչը խանգարում է գործելուն, արարելուն և մարդուն թույլ չի տալիս կենտրոնանալ ցանկացած հարցի շուրջ:
Նա նաև շեշտեց, որ ժողովրդի մեջ առկա տագնապն անխուսափելիորեն սնում է արտագաղթը:
«Այս քաղաքական շուկայում մենք մեզ աճուրդի ենք հանել, ասում ենք՝ մենք այն ուժն ենք, որն ունի փորձ, գիտելիքներ, վճռականություն, կամք, դրանց պետք է ավելացնել հայրենասիրությունը և դրանք այն բաղադրիչներն են, որի վերաբերյալ ոչ ոք չի կարող մեր հետ վիճել»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստան» դաշինքի առաջնորդը շեշտեց, որ իր կյանքը բնականոն ընթանում էր մինչև 2018 թվականը և որևէ ցանկություն չի ունեցել հետ գալու, քանի որ այս շրջանում երկրի ղեկը ստանձնելը չափազանց մեծ պատասխանատվություն է:
«Իմ համար նման իրավիճակներից երկու անգամ պատվով դուրս գալու փորձի պարագայում երրորդ անգամ դրան գնալը նշանակում է ռիսկի տակ դնել իմ համբավը: Երրորդ անգամ մտնել այս պատասխանատվության տակ՝ նշանակում է կրկին դրանից պատվով դուրս գալ, սա իմ համար լինել չլինելու հարց է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց. «Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, բայց մենք 24 ժամ աշխատելու ունակություն ունենք, և մի վատ բնավորություն էլ ունենք՝ մյուսներին էլ ենք աշխատեցնում»:
Նա հիշեց, որ նախկին ընտրություններում իր կարգախոսը եղել է «Աշխատենք միասին»-ը, իսկ հիմա ժողովրդին խնդրում է միասին երկիրը դուրս բերել ստեղծված ճգնաժամային իրավիճակից:
Հարակից հրապարակումներ`
- Երեք տարի արել են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան
- Իհարկե, կարող ենք ապրել, չոքած էլ են ապրում, բայց խոսքը գնում է արժանապատիվ ապրելու մասին. Ռոբերտ Քոչարյան
- Երբ հեռանում էի 2008 թ-ին, երկրի 90%-ից ավելին գազաֆիկացված էր և շատ ավելի առաջ էինք, քան Ռուսաստանը. Ռոբերտ Քոչարյան
- Մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները. Ռոբերտ Քոչարյանը՝ եզդի ժողովրդին
- Պատերազմ չպետք է սկսվեր, եթե սկսվել էր, ապա մենք չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան