Յուրաքանչյուրս պարտավոր է «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ վահան և դագանակ՝ քշելու պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին. Սերժ Սարգսյան
«Վստահ եմ՝ հայ ժողովրդի մեջ դեռևս մնացել է ազատ ապրելու ցանկությունը, ոգին, և մենք այս բոլոր պրոբլեմներին դեմ պետք է տանք մեր կամքը, մեզ մնացած տարածքում ազատ ապրելու, հայերեն խոսելու մեր ցանկությունը, մենք մեր պատմությունը չենք կարող մոռանալ»,- Վայոց Ձորի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի համախոհների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ այսօր առավոտյան լսել են, որ թավշապետը հայտարարեց՝ Հայաստանում ավարտվել է թաշվյա հեղափոխությունը, սկսվում է կամ արդեն սկսվել է «պողպատյա հեղափոխությունը»:
«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում «պողպատյա հեղափոխություն», բայց երեք տարիների ընթացքում ականատես եղանք այսպես ասած թավշյա հեղափոխության ողջ պերճանքին: Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է ժողովրդին տարբեր մասերի բաժանել, թավշյա հեղափոխություն նշանակում է պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի ու կեղծիքի տարածում, հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է մեր անվտանգության համակարգի փլուզում, հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է Ղարաբաղի 75 տոկոսի հանձնում, հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է զոհել հազարավոր մարդկանց, որպեսզի թավշապետը կառչած մնա իր աթոռին:
Մենք հասականաք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում և այդ օկուպացիայի դեմ անկարողություն պաշտպանելու սեփական սահմանները», ասել է ՀՀ երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, եթե կապիտուլյանտը «պողպատե հեղափոխություն» ասելով հասկանում է այս պրոցեսների ավելի ուժգնացում, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան և ոչ միայն վահան, նաև վահանի հետ երևի մի դագանակ, որով մենք պետք է քշենք բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց պողպատյա գործիքն օգտագործել մեզ դեմ:
«Մենք ուրիշ ելք չունենք, հակառակ պարագայում մենք լրացնելու ենք այն ժողովուրդների շարքը, ովքեր լինելով թվապես մեզանից մի քանի անգամ ավելի, չունեն իրենց պետականությունը, նրանք մնացել են ընդամենը պատմության դասագրքերում»,- ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունն իր նպատակին ամբողջությամբ ծառայեց. Արմեն Աշոտյան
- Սերժ Սարգսյան. Եթե ինքը զինվորին հարգում է, թույլ կտա՞, որ ադրբեջանցին գա ու գերի վերցնի՞ զինվորին, ծաղրի՞ նրան
- Այս մարդիկ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ. Սերժ Սարգսյան
- Իմ հիշեցումից հետո հերոս Աշոտիկից փորձում էին կերտել նահատակ Աշոտիկ. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը
- Եթե դու անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում ՌԴ նախագահի նկատմամբ, նա քո նկատմամբ հարգալից է վերաբերվելո՞ւ. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Էշ-էշ խոսում է՝ թալանել են
- «…Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս…». Սերժ Սարգսյան
- Թող իր երեխուն տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի. Սերժ Սարգսյան
- Այդ դավաճանին ձայն տալով՝ դուք թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան